Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում և մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։