Այսօր Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՊՆ-ի ներկայացրած նախագծին, որը բազմաթիվ քննադատությունների է արժանացել:
Հիշեցնենք, որ ՊՆ առաջարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։
Տիգրան Աբրաամյանը նշել է, որ նշվածն անարդարության, սոցիակալան հավասարությանն ուղղված հարված է:
Հիշեցնենք նաև, որ զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ ՀՀ Գլխավոր դատախազից պահանջելու ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մանարամսները՝ տեսանյութում: