Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցեյել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզ՝ տեղում ծանոթացել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդյուքնում ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Հավելենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 95 հայ զինծառայողի դի է հանձնել, իչի մասին Armenia Today-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
մանրամասները՝ տեսանյութում: