Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մտադիր են ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել այս աշնանը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի շքերթի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտնում է TASS-ը։
«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ վարժանքները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում»- հայտնել է Բաղերին, որին մեջբերում է Մեհր գործակալությունը:
Նա նշել է, որ Պակիստանը, Օմանը և մի շարք այլ երկրներ ևս, հավանաբար, կմասնակցեն այդ միջոցառումներին։