Ոչ մի պաշտոնական հաստատում, որ Վրաստանը երկուշաբթի օրվանից կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը, գրում է Новости-Грузия-ն։
Պարբերականը նշում է, որ լուրերն այն մասին, թե սահմանը կարող է փակվել, սկսել են տարածվել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Նոնա Մամուլաշվիլիի հարցազրույցից հետո:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ չեն կարող ոչինչ ավելացնել նախկինում արված հայտարարություններին: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանի անցակետն աշխատում է սովորական շուրջօրյա ռեժիմով: