Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ այսօր 44-օրյա պատերազմին մասնակից տղաները, պատերազմից երկու տարի անց, աղավնիներ են բաց թողել երկինք։
«Ուղիղ 2 տարի առաջ, երբ այս տղաները զենքը ձեռքին պայքար էին մղում, ողջ հայությունն էր աղոթում նրանց համար։ Այսօր իրենք են Զինվորի տնից խաղաղության աղավնիներ բաց թողնում երկինք, որպեսզի մեր սահմաններն անսասան լինեն, իսկ իրենց եղբայրները՝ սահմանին կանգնած մեր տղաները՝ անկոտրում»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը։ Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։