Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ժամանակավորապես կփակվի Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան։
Քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները:
Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ.: Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան: