Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ին էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում նոյեմբերի 6-ի ցերեկը սպասվում է +14-ից +16 աստիճան տաքություն: Նոյեմբերի 7-ին ջերմաստիճանը կնվազի: Նոյեմբերի 7-ի գիշերը սպասվում է +1-ից +3, ցերեկը՝ +10-ից +14 աստիճան տաքություն: