Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 12-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Նոյեմբերի 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նոյեմբերի 9-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +12-ից +14:
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +12-ից +14, գիշերը՝ +2-ից +4: