Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի 12-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում նոյեմբերի 12-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +12-ից +14:
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +11-ից +15; գիշերը՝ +2-ից +6: