Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը կդիտվի անձրև։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +10-ից +12: Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +10-ից +14; գիշերը՝ +6-ից +9: