Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է անձրև: Մայրաքաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Ցերեկն սպասվում է +7-ից +9 աստիճան տաքություն։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +6-ից +11; գիշերը՝ +1-ից +5:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ: