ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կգտնվի Նյու-Յորքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։