Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեկտեմբերի 17-21-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ, կարճատև տեղումներ և մառախուղ:
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 17-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է +7-ից +9 աստիճան տաքություն։ Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +11-ից +14, գիշերը՝ -2-ից +2: