Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են։ «099»-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, Opel-ը վարել է նրա եղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Մահացածներն ու վիրավորները նրանց ազգականներն են, և ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը բախվել է «099»-ին, վերջինս էլ շրջվել է։