Հանրապետության տարածքում հունվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով:
Երևանում հունվարի 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +2-ից +4:
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +4-ից +8; գիշերը՝ -1-ից -5: