Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչ Նիլակշի Սահա Սինհան Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել, հայտնում է PTC News-ը։
Սինհան վարժ տիրապետում է հինդի, անգլերեն, բենգալերեն և ֆրանսերեն լեզուներին, ընդհանուր առմամբ գիտի 15 լեզու և վարչապետին ուղեկցել է արտասահմանյան 14 ուղևորությունների ժամանակ։
«Ներկայումս նա զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարի համատեղ պաշտոնը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Սինհան շուտով կսկսի կատարել իր պարտականությունները, նշված է հայտարարությունում։
2019 թվականի մարտից Կիշան Դան Դևալը, որը նախկինում զբաղեցրել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի Գերագույն հանձնակատարի պաշտոնը, դարձել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան։