Երևանում, հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենրոնը: Հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է թույլ ձյուն:
Մարզերում այօսր գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ՝ դադարներով, սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: