Եվրոպական խոշորագույն ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանին հորդորել են զբոսաշրջության ցուցահանդեսի նյութերում և ստենդի ձևավորման մեջ չհիշատակել Արցախը, հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան Աշոտյանը։
Նա հրապարակել է լուսանկար՝ նամակով, որն Էկոնոմիկայի նախարարությունն ստացել է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից։ Ցուցահանդեսը տեղի կունենա Բեռլինում՝ մարտի 7-9-ը։
«ITB Berlin 2023 ցուցահանդեսին քաղաքական բնույթի գովազդը խստիվ արգելվում է նույնիսկ այն դեպքում, երբ դա արվեստի և մշակույթի տեսքով է: Մասնավորապես, դա նշանակում է, որ չեն կարող տարածվել քաղաքական բնույթի նյութեր՝ պաստառների, տեղեկատվական նյութերի և այլնի տեսքով։ Մեր առաջարկությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին»,- ասված է նամակում։