Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևելյան է` 2-4 մ/վ արագությամբ։ Երևանում մարտի 17-ին, 19-21-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Երևանում մարտի 17-ին օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +12-ից +14:
Արցախում ևս կդիտվի անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +13-ից +17; գիշերը՝ +5-ից +8: