Հանրապետության տարածքում մարտի 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևելյան է` 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +15-ից +17 աստիճան տաքություն։ Արցախում ևս կդիտվի անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +17-ից +22, գիշերը՝ +6-ից +10: