Հայաստանի տարածքում մարտի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Տեղ-տեղ սպասվում է մառախուղ։
Երևանում մարտի 20-ին անձրև կտեղա։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +11-ից +13: Արցախում կդիտվի անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +12-ից +16, գիշերը `+4-ից +9: