Իջևանցի հարս եմ, լավ գիտեմ` ինչ է նշանակում Դիլիջանում պարեկ աշխատել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը՝ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ։
«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պարեկապահակային ծառայության բոլոր թափուր տեղերը պետք է լրացվեն կին թեկնածուներով։ Սա ուղիղ կապ ունի մեր այսօրվա համաժողովի հետ։ Սա հնարավորություն է բոլոր այն կանանց և աղջիկների համար, ովքեր 18-ը բոլորել են և չեն անցել 35-ի սահմանը։ Ես իջևանցի հարս եմ և շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում Դիլիջանում կանանց խորհուրդ տալ ակտիվորեն և ինքնավստահ դառնալ պարեկ և աշխատել, բայց, առաջին հերթին, դա պետությանը, հանրությանը, համայնքին, քաղաքաին, քո երեխային ծառայելու հնարավորություն է»,- նշել է Աննա Հակոբյանը։
Նա ընդգծել է՝ ինչո՞ւ կանայք, քանի որ կանայք կինը պատասխանատու է իր ընտանիքի, իր օջախի և բոլոր տեսակի անվտանգությունների համար։ Աննա Հակոբյանի խոսքով՝ մոտավորապես 300-350 հազար դրամ աշխատավարձ են ստանում պարեկները, և դա սեփական բարեկեցությունը ձեռք բերելու պատվաբեր և հիանալի միջոց է։
«Պարեկային ծառայությունից խուսափել, հաշվի առնելով կարծրատիպային անառոջղ խոսույթներ, անխոհեմ է։ Եվ ես ուզում եմ, որ մենք՝ կանայքս, շրջենք նման էջերը և մտնենք խոհեմության, հզորության, իմաստության փուլ։ Այստեղ ոչ մի պախարակելի բան չկա»,- ասել է վարչապետի տիկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է թևակոխի երջանկության, ապահովության, անվտագության ժամանակաշրջան, որտեղ կանայք պարտավոր են լինել երջանիկ և կիսել երջանկությունը ընտանիքի, հարազատների, պետության հետ:
«Այս գործում շեշտը պետք է դնել կանանց վրա: Եվ վստահաբար բոլորն են գիտակցում, թե ում և ինչի համար պետք է իրագործել այս ամենը: Բոլորս հասկանում ենք, թե ինչ են նշանակում Հայաստանի հիմնի վերջին տողերը և բոլորս պարտական ենք այն մարդկանց, որոնք հավատացել և անմահացել են հանուն այդ տողերի: Հանուն նրանց, մենք պարտավոր ենք գործել»,- ընդծել է վարչապետի տիկինը: