Հայաստանում Հանրապետության տարածքում մայիսի 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ տեղեկացնելով նաև, որ մայիսի 21-25-ը սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 21-ին, 22-25-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արցախում մայիսի 21-ի ցերեկն սպասվում է +24-ից +27 աստիճան, մայիսի 22-ի գիշերը սպասվում է +12-ից +16 տաքություն, ցերեկը՝ +25-ից +29։ Մայիսի 24-ից 25-ն Արցախում ջերմաստիճանն ավելի կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով անգամ +33-ի։