ԵՄ առաքելությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանի առավել մտահոգիչ հատվածներում պարեկության ուժեղացման մասին։
«Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծի վրա մենք օր ու գիշեր պարեկություն ենք իրականացնում, որպեսզի հետևենք ցանկացած ռազմական զարգացումներին, ներառյալ զորքերի կուտակմանը, շարժին և փոխհրաձգություններին։ EUMA (ՀՀ-ում ԵՄ առաքելություն – խմբ.) ուժեղացրել է ամենաշատ մտահոգություն առաջացնող հատվածներում պարեկությունը, որպեսզի իրավիճակի մասին հաղորդեն ԵՄ և նպաստեն լարվածության իջեցմանը», – ասվում է X( նախկին Twitter)-ում հրապարակված առաքելության հաղորդագրությունում։