Չիլիում անտառային հրդեհներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել, կարող են տարածվել քաղաքային շրջաններին, գրում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ հրդեհները խլել են առնվազն 51 մարդու կյանք, և զոհերի թիվը, ըստ իշխանությունների, կշարունակի աճել։
Չիլիի իշխանությունները հայտնել են, որ ափամերձ զբոսաշրջային Վինյա դել Մար քաղաքի շրջակայքն ամենաշատն Է տուժել։ Նրանք հայտարարել են, որ 2010 թվականի երկրաշարժից ի վեր երկիրը բախվել է ամենալուրջ աղետին։