Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, արցախցի Էրիկ Առուստամյանը Խորվաթիայում ընթացող մարզաձևի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթական մեկնարկ է ունեցել, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առստամյանը կամային հաղթանակ է տոնել Իսրայելի ներկայացուցիչ Իդան Պերչասովի նկատմամբ։ Ֆեդերացիայից հավելել են, որ առաջին ռաունդում 2։3 հաշվով զիջելուց հետո հայ մարզիկը հաջորդ ռաունդներում 4։1 և 5։0 հաշիվներով հաղթանակ է գրանցել։
Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 2-ին և կտևի մինչև ապրիլի 15-ը։