Բրիտանացի գիտնականները և հետախույզները չգիտեն, որ «աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա այսպես է մեկնաբանել բրիտանական կառավարության նախազգուշացումը՝ զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա որևէ ճանապարհորդությունից։
«Խորհուրդ են տալիս հատկապես չայցելել, չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով»,- գրել է պատգամավորը՝ միաժամանակ, կարծիք հայտնելով, որ Հայաստանն այժմ գտնվում է «խաղաղության դարաշրջանում», ուստի բրիտանացիների խորհուրդը սխալ է։
2024 թվականի մայիսի 24-ից հայկական սահմանապահ զորքերն ստանձնել են Տավուշում Ադրբեջանի հետ սահմանի սահմանափակված հատվածի պահպանությունը։ Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանն անվանել էր «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր»՝ ասելով, որ այն զինելը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։ Նա Հայաստանին կոչ էր արել «աշխարհագրական պատնեշ չլինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։ Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այժմ տարածաշրջանում ռազմական էսկալացիա չի կարող լինել։
Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Դեպարտամենտի տարածած...