«Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից վերջին 10 օրվա ընթացքում հավաքված գումարով այսօր 6000 դիմակ է գնվել Թբիլիսիում մեր գործընկերների կողմից, որոնք վաղը` հունիսի 18-ին Երեւանում կլինեն եւ կտրամադրվեն առավել կարիքավոր խմբերին:
Այս մասին ֆեյսբուքում հայտնում է Aliq Media-ի խմբագիր Արսեն Խառատյանը:
«Խորին շնորհակալություն նախաձեռնության կազմակերպիչներին և դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուրին: Անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը անկախ դրամի չափից (1-ից մինչեւ 500 լարի): Վստահ եղեք, ձեր ուղարկած դիմակները ծառայելու են ըստ նպատակի»։: