«Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»,-այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էր, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: «Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին»,-նշել է Արայիկ Հարությունյանը։
‼️Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից:…
Опубликовано Arayik Harutyunyan Среда, 14 октября 2020 г.