Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033:
Այս մասին հայտարարություն է արվել Առողջապահության նախարարության Fecbook-յան էջում:
Այս մասին հայտարարություն է արվել Առողջապահության նախարարության Fecbook-յան էջում:
«Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, որոնք ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում: Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում»,-ասված է հայտարարության մեջ: