Եթե անցած շաբաթ օրական կատարվում էր մոտավորապես 2000 պատվաստում, ապա հուլիսի 7-ի դրությամբ՝ կատարվել է 5 416 պատվաստում։
Կառավարության նիստում հուլիսի 8-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Չնայած պատվաստումներին՝ վիճակագրությունը փաստում է, որ վերջին շրջանում կորոնավիրուսի վարակի դեպքերը փոքր-ինչ ավելացել են։
Armenia Today-ը քաղաքացիներից փորձել է պարզել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են պատվաստվել կորոնավիրուսի դեմ և որ պատվաստանյութն են նախընտրում։