Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ:
Ընդհանուր առմամբ` կատարվել է 1 378 897 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Կա 208 առողջացած, 4 մահվան դեպք: