Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4 904-ը` մահվան ելքով:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է +6 043 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք:
Այլ պատճառով մահնվան ընդհանուր դեպքերի ընդհանուր թիվը 1162 է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։