Սեպտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250559 դեպք, որոնցից 233910-ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1627538 թեստավորում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապագհության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 4866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք 389 առողջացած, 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1181 է: