Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Լիտվայի դեսպանատնից:
Առաջին անգամ Moderna պատվաստանյութը հասնում է Հայաստան, և առաջին անգամ է Լիտվան նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը:
«Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Այս տարի Լիտվան արդեն 200 000 դեղաչափ Vaxzevria (AstraZeneca) պատվաստանյութ է նվիրաբերել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին, իսկ 255900 դեղաչափ՝ Թայվանին: