Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ հոկտեմբերի մեկից ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն՝ աշխատողը 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեի ՊՇՌ բացասական թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց պաստվաստման ցածր ցուցանիշների վերաբերյալ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշել էր, որ Հայաստանի բնակչության միայն 14 տոկոսն է պատվաստման առաջին դեղաչափը ստացել։