Հոկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 259705-ն` առողջացած, 5 975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.975.680 թեստավորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 14 926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է: