Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Այս մասին գրառում է կատարել Առողջապահության նախարարությունը:
«Բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը»,- ասված է գրառման մեջ։
Նշենք, որ վերջին՝ հոկտեմբերի 24-ի տվյալներով՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 677 032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։