ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի պատկերը նոյեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․
• 1251 նոր դեպք
• 10 338 թեստավորում
• 2192 առողջացած
• 39 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 081 դեպք, որոնցից 292 092 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 642 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6976 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1371 է:
Ընդհանուր կատարվել է 2 237 401 թեստավորում: