Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 110 891 պատվաստում, որից`
– առաջին դեղաչափ` 738887:
– երկրորդ դեղաչափ` 372004:
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Նշենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք՝ կատարված 4730 թեստավորումից:
1873 մարդ առողջացել է, իսկ 30-ը՝ մահացել: