Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 110 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 738887, երկրորդ դեղաչափ` 372004: