Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 2,5 մլրդ դրամի սահմանված չափաքանակով:
Դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայունս բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում:
Նախագծով նախատեսվում է 200 000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ: