Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 293 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 377-ի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Առ այսօր կատարվել է 2 636 398 թեստավորում, իսկ հունվարի 15-ին կատարվել է 5635 թեստավորում։ Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 518, փաստացի բուժվողներինը՝ 4326:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8018 է:
Հունվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1515 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9533-ի: