ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների համար կփոխվեն Հայաստան մուտք գործելուց հետո մեկուսացման ժամկետները։ Այս մասին որոշում ընդունվեց կառավարության ապրիլի 7-ի նիստում։
Այսպիսով՝ 14 օրացուցային օրը կփոխարինվի 10 օրացուցային օրով, միաժամանակ սահմանել դրույթ, համաձայն որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:
Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացնել նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 24 ժամ վաղեմության տեղեկանք: