Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 422 662-ի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 19 նոր դեպք. 8620 մարդ մահացել է COVID-19-ի բարդություններից։
Նախորդ օրն արձանագրվել է կորոնավիրուսով վարակված պացիենտի մահվան 1 դեպք, մահն արձանագրվել է այլ հիվանդության պատճառով։
Նման դեպքերի ընդհանուր թիվը 1680 է, վարակվածներից բուժվածների թիվը՝ 410 310 է, բուժվում է 2052 քաղաքացի։ Կատարված թեստերի ընդհանուր թիվը 2 996 057 է։