ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ․
✓ 15 նոր դեպք
✓ 2466 թեստավորում
✓ 18 առողջացած
✓ մահվան դեպք չկա
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 799 դեպք, որոնցից 410 503 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 023 341 թեստավորում: