ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում մայիսի 17-23-ի դրությամբ․
✓ 22 նոր դեպք
✓ 11121 թեստավորում
✓ 150 առողջացած
✓ 1 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422939 դեպք, որոնցից 412221-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 388 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:
Ընդհանուր կատարվել է 3089295 թեստավորում: