Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 47 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 412 668-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կատարվել է 10 782 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 668 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 38: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ շաբաթում ոչ ոք չի մահացել, մահացածների ընդհանուր թիվը 8625 է: