ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հասաստանում։ Օգոստոսի 8-14-ի տվյալներով՝ հաստատվել է 1713 նոր դեպք։ Նախորդ անգամ՝ օգոստոսի 8-ին, նախարարությունն արձանագրել էր 1849 դեպք։ Համաճարակի սկզբից գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 430 361-ի։
Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս, COVID-19-ի բարդություններից մահացել է 8643 մարդ։ COVID-19-ով բուժվում է 2162 մարդ։ Համաճարակի սկզբից ապաքինվել է 417 865 մարդ, որից վերջին շաբաթվա ընթացքում՝ 1704-ը։
Համաճարակի սկզբից իրականացված թեստերի ընդհանուր թիվը 3 172 116 է։ Առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 14-ի դրությամբ՝ կատարվել է 2 236 530 կորոնավիրուսային պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 143 926 քաղաքացի, երկրորդով պատվաստվել է 1 020 470 քաղաքացի, բուստերով՝ 67 140 մարդ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում նկատվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ վարչությունը մշակել է կորոնավիրուսի նոր ալիքի դեպքում գործողությունների ծրագիր։ Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսն այլևս էնդեմիկ չէ, և ժամանակ առ ժամանակ բռնկումներ կլինեն աշխարհի տարբեր ծայրերում։